Նոյեմբերի 22-ին  վերապատրաստման երկրորդ օրը այցելեցինք դպրոցում գործող Խաղողի եւ գինու գործարան: Կոմիտասի երաժշտության տակ ուսումնասիրեցինք գինու պատրաստման եղանակը: Այնուհետեւ աշխատանքը շարունակեցինք Մարմարյա դահլիճում, գրանցվեցինք wordpress կայքում, բացեցինք ու ակտիվացրեցինք մեր անձնական բլոգները: Կատարեցինք առաջին անհրաժեշտության կարգավորումները, որը կօգնի ուսուցումը ավելի արդյունավետ դարձնել: